Եվս մեկ շատ հետաքրքիր հասկացություն՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն»....
Սա լրջորեն ասողին լրջորեն թվում է, թե նույնասեռականությունը 21-րդ դարի գյո՞ւտ է, ՁԻԱՀ-ի պես նորաբույծ հիվանդությո՞ւն, «սոդոմ-գոմոր» Եվրոպայից ներմուծված սուպերնովա կենսաբանական զե՞նք.... թե՞ այնուամենայնիվ կա մարդկության սկզբից՝ հետերոսեքսուալությանն ու մնացած ամեն ինչին զուգահեռ: Մարդ ի՞նչ աստիճանի, կրկին, մռակաբես պիտի լինի, ի՞նչ աստիճանի բոբիկ սեփական «տեսակի» պատմությունից, որ նույնիսկ տեղյակ չլինի նույնասեռականության հնադարյան դրսևորումներից, դրանք ինստիտուցիոնալացրած կամ չինստիտուցիոնալացրած մշակույթներից... ի՞նչ աստիճանի կարճ պիտի լինի տվյալ անձի ուղեղում մարդկության պատմությունը (երևի սեփական տարիքի չափով), ինչքա՞ն մոտ մարդկության սկիզբը սեփական ծնունդին, որ հազարամյակներով եկող ու բազմաթիվ հասարակություններում բոլորովին ԱՎԱՆԴԱԿԱՆ, տեղ-տեղ՝ խրախուսելի, իսկ տեղ-տեղ՝ լիովին ինստիտուցիոնալացված նույնասեռականությունը կարծի չլսված,-չտեսնված՝ «մեր վախտով տենց բան չկար» սեռական «հարաբերություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել