Առաջին թռիչքը որքան սպասելի է, այնքան էլ անսպասելի միևնույն ժամանակ... ինչպես առաջին սերը:

Դու ամեն ինչ պատրաստում ես` նրան հանդիպելու համար, սպասում երկար, բայց «Նա գալիս է միշտ էլ ճամփաներով անհայտ – չքարտեզագրված, ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի» և փոխում է ամեն ինչ...ինչպես առաջին սերը:
Եվ երբ դու արդեն զամբյուղում ես, և քո օդապարիկը պատրաստվում է կտրվել երկրից, ահա, ահա, հիմա, հիմա... դու կրկին բաց թողեցիր այն պահը, և դու արդեն երկրի և երկնքի միջև ես... ինչպես առաջին սերը:
Առաջին թռիչքի ժամանակ չես զգում օդապարիկի արագությունը, որքան ես հեռու դու երկրից, դու արդեն օդապարիկում ես, դու դիպել ես երկնքին, և քեզ հետաքրքիր չէ հողեղեն ոչինչ... ինչպես առաջին սերը:
Դու երբեք չգիտես` որտեղ և երբ դու վայրէջք կկատարես, ամեն ինչ որոշում է բնությունը և ամենազոր քամին...ինչպես առաջին սերը:
Ամենավտանգավոր և ամենացավալի պահը կրկին գետնին դիպչելն է, երբ դու հասկանում ես, որ եկել է բաժանման պահը, որ ժամանակը վերջացել է... ինչպես առաջին սերը:
Չկան երկու միանման թռիչքներ... Յուրաքանչյուր թռիչք առանձնահատուկ է և միակը քո կյանքում... ինչպես առաջին սերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել