Վիրաբույժ Արտավազդ Սահակյանին հաջողվել է վերականգնել երիտասարդ աղջկա կտրված թևըAravot.am-ը գրում է.

Այսօր գիշերը ժամը 2-ի սահմաններում 22-ամյա Արմինե Ալիխանյանը կտրված թեւով, ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով Իջեւանի հիվանդանոցից տեղափոխվել է համալսարանական թիվ 1-ին հիվանդանոց: Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի եւ տրավմոտոլոգների համատեղ ջանքերով հաջողվել է Արմինեի պոկված ձեռքը վերականգնել:

Ծանր վիրահատությունից մի քանի ժամ անց Aravot.am-ի հետ զրույցում Արտավազդ Սահակյանն ասաց, որ «կրիտիկական» պահն արդեն անցել է եւ աղջկա մոտ արյան շրջանառությունն արդեն նորմալացել է: Բժիշկը պատմեց, որ Արմինեի ձեռքը վնասվել է երեկ գիշերը Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին, Սարի գյուղի հատվածում տեղի ունեցած վթարի արդյունքում: Բժիշկ Սահակյանի խոսքերով.

«Արմինեի աջ ձեռքը, ամբողջ ուսագոտին ջնջխված էր, բազմաթիվ կոտրվածքներ ուներ անրակին, բազկոսկրին ինչպես նաեւ ծղիկ ոսկրին եւ ճաճանչոսկրին, արմունկային հոդի շրջանում նույնպես վնասվածք կար: Որտեղից էլ ձեռքը ամբողջությամբ պոկվել էր»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել