Ո՞վ ասաց, որ քաղցրը վտանգավոր է առողջության համարDoctors.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները վերջերս եկել են այն եզրակացության, որ աղանդերի օգտագործումը չի ազդում առողջության վրա:

Սակայն այստեղ պետք է զգոն լինել, քանի որ այս հայտարարությունն ամենևին էլ չի նշանակում, որ այսուհետ կարելի է անսահմանափակ քանակությամբ  քաղցրեղեն օգտագործել: Օրական գոնե մեկ անգամ քաղցրեղեն ուտող մարդիկ ունենում են ավելորդ քաշի, սիրտանոթային  հիվանդությունների հետ կապված խնդիրներ: Սակայն ընդհանրապես քաղցրեղեն չօգտագործող մարդիկ նույնպես կարող են ձեռք բերել մի շարք քրոնիկ հիվանդություններ:

5000 կամավորների մասնակցությամբ  հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծում էին ոչ միայն մարդկանց առողջական վիճակը, այլ նաև  նրանց հակումը դեպի քաղցրեղենը: Կամավորիների 96%-ը քաղցրակերներ էին: Օգտագործվող քաղցրեղենների քանակն ու հաճախականությունը տարբեր էին:

Ինչպես ցույց տվեցին բազմաթիվ թեստերն ու վերլուծությունները՝ կանանց և տղամարդկանց առողջության և քաղցրեղենի օգտագործման միջև անմիջական կապ չկար: Նույնիսկ չէր մեծացել ճարպակալման և սիրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սակայն պետք է հիշել, որ միջինում քաղցրը օրական ավելացնում է 44 կալորիա: Շատ բան նաև կախված է նրանից, թե քաղցրի որ տեսակն եք դուք ընտրում: Շատ մարդիկ նախընտրում են օգտագործել գազավորված քաղցր ընպելիքներ, թխուկներ, բայց ոչ մրգեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել