
Aravot.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ավելի քան 100 տղամարդ անցած յոթ ամիսների ընթացքում լքել է երկիրը։ Գյուղապետ Վահրամ Հարությունյանը ցավով է խոսում արտագաղթողների՝ օրեցօր մեծացող թվերի մասին, բայց դատապարտել նրանց քայլը՝ չի պատրաստվում։ Ճիշտ է, շատերի հետ խոսել է, փորձել համոզել գնալու մտքից ետ պահելու համար, բայց չի ստացվել։
Գնում են նույնիսկ ընտանիքներով։ Բայց լավ է, որ տները չեն վաճառում։ Դա հույս է տալիս, որ, վաղ թե ուշ, մի օր գալու են՝ ասաց Առատաշենի ղեկավարը։ Մարդիկ գնում են, որովհետեւ այլեւս հույս չեն կապում անգամ իրենց միակ կերակրողի՝ հողի հետ։
Հոգնած, արեւից խանձված դեմքով Վահե Անդրեասյանը գազարով լի պարկերն էր ի մի բերում՝ սպասելով հաճախորդին։ Նեղսրտեց, որ ամբողջ ընտանիքով զօրուգիշեր արեւի տակ տանջվում են, բայց իրենց աճեցրած բերքից գերշահույթ են ստանում վերավաճառողները։ «Կիլոգրամը 80-100 դրամով գազարը մեզնից գնում՝ 250 դրամով վաճառում են շուկայում»,- ասաց։ Գյուղացուն օգնելու համար պետությունը մատը մատին չի տալիս։ Գյուղմթերքի արտադրությունից մինչեւ իրացում՝ թողել է գյուղացու խղճին։
Բա խղճով երկի՞ր են կերակրում։ Բա գյուղնախարարությունը էս ոլորտը կարգավորելու հստակ մշակված ծրագիր չունենա՞, բա գյուղացին չզգա՞ պետության տաք ձեռքն իր ուսին… դրա համար էլ՛ մարդիկ հիսաթափվում ու գնում են՝ ասաց երիտասարդ հողագործը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ