Tert.am-ը գրում է.

Համահայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Լոռու մարզի Թեղուտ գյուղի հանքավայրում «Վալլեքս» ընկերությունը գործունեությանը։
Հայտարարությունում ասվում է հետևյալը.
«Լուռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչների հերթական ահազանգը նորից կապված է «Վալլեքս» ընկերության գործունեության հետ, որը, ինչպես գիտեք, ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը:

Ըստ գյուղացիների ահազանգի և ներկայացրած լուսանկարների` հանքի շահագործման հետևանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում ընկերության կողմից, բարձրանում են փոշու հսկայական ամպեր: Փոշին տարածվում է գյուղի և նրա շրջակայքի վրա` առաջացնելով լուրջ խնդիրներ մարդկանց համար: «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը» - նշում են թեղուտցիները:

Ընդ որում` Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երևույթներից միայն մեկն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել