
1in.am-ը գրում է.
Ծնունդով Պուերտո Ռիկոյից երգիչ Ռիկի Մարտինը ներողություն է խնդրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից Twitter-ի իր միկրոբլոգում տեսագրություն տեղադրելու համար, որում ծաղրում է Մադուրոյին այն բանի համար, որ նա շփոթել է Կուբայի և Պուերտո Ռիկոյի դրոշները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Մարտինը հստակեցրել է, որ ինքը չի պատրաստվել խառնվել Վենեսուելայի ներքին գործերին: «Վենեսուելա՛, ես սիրում եմ քեզ: Դասը սերտված է՝ երբեք ռեթվիթներ մի արա, եթե վստահ չես»:
Երգչի այս հայտարարությանը արձագանքել է Մադուրոն: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ երգչի վարքագիծը բոլորի համար կարող է լինել համեստության օրինակ: «Վենեսուելան ևս քեզ սիրում է: Կեցցե՛ Պուերտո Ռիկոն»,- ընդգծել է նախագահը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_204968.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել