Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտPanarmenian.net-ը գրում է.

 Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտ և մարզում անցկացրել:

Նա խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում: «Երբ հարվածում եմ գնդակին, ուսի հատվածում ցավ եմ զգում: Սակայն ամեն դեպքում ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ»,- ասել է Նալբանդյանը:

Թենիսիստի խոսքով, նա դանդաղ քայլերով կփորձի լավ մարզավիճակ ձեռք բերել:

Այս տարվա մայիսին Նալբանդյանը ազդրի և ուսի վիրահատության է ենթարկվել, որը տևել է 6 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել