
Հարուստ երկրները ոչ միայն ապահովում են իրենց սեփական տնտեսության լիարժեք զարգացումը, այլև խթանում են իրենց հարևան երկրների զարգացումը: Ինչքան երկիրը հարուստ է, այնքան ավելի շատ է փորձում մեծացնել իր ազդեցության ոլորտները: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ երկրների տասնյակը, որոնք ընտրված են ըստ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ):
10. Նիդերլանդներ
Նիդերլանդները ունի հրաշալի աշխարհագրական դիրք, որը մեծապես ծառայում է երկրի զարգացմանը: Այս երկրի միջով են անցնում Եվրոպայի առևտրական ճանապարհները, որի արդյունքում ոչ միայն հնում, այլ նաև մեր օրերում այս երկրում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը բավականին բարձր է` կազմելով տարեկան 42.918 դոլար: Տասներորդ տեղի համար վատ արդյունք չէ...
9. Շվեյցարիա
Շվեյցարիան ոչ միայն առանձնանում է իր շոկոլադով և ժամացույցներով, այլև բնակչության բանիմացության մակարդակով և մաքրասիրությամբ: Բնակչության մեծամասնությունը գրագետ և կրթված է: Այստեղ զարգանում է բանկային համակարգը, որն էլ երկրին հավելյալ եկամուտներով է ապահովում:
8. Հոնկոնգ
Վերջին տարիներին Հոնկոնգը մշտապես հայտնվում է աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում` շնորհիվ իր վարած տնտեսական քաղաքականության: Ցածր հարկերն ու առևտրի համար այլ հարմարավետ պայմանները այստեղ են գրավում բազմաթիվ ներդրողների: Դրա հետ մեկտեղ այստեղ պահպանվում են իրենց հարազատ մշակույթն ու ավանդույթները: Ամեն դեպքում, մեկ շնչին հասնող տարեկան ՀՆԱ-ն Հոնկոնգում կազմում է 44.996 դոլար:
7. ԱՄՆ
ԱՄՆ-ն ինքնուրույն և արագ զարգացող երկրի օրինակ է: Կյանքի բոլոր ոլորտներն այս երկրում դինամիկ զարգացում են ապրում: Իհարկե, չենք կարող ժխտել, որ զարգացման մեջ մեծ դեր են խաղում նաև երկրի բնական ռեսուրսները, որոնք խթանում են արտադրությունը, առևտրային քաղաքականությունը, ինչպես նաև բնակչության համար աշխատատեղեր ապահովում: Այսպիսով, մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ն կազմում է 46.874 դոլար:
6. Միացյալ Արաբական Էմիրություններ
1950-ականների սկզբին ՄԱԷ-ն ֆինանսական և քաղաքական լուրջ ճգնաժամ էր ապրում: Ժողովրդավարական քաղաքականության բացակայությունը կանգնեցրել էր երկրի զարգացումը: Սակայն երկրում նավթ հայտնաբերելուց հետո մեկ շնչին հասնող տարեկան ՀՆԱ-ն աճեց մինչև 47 694 դոլար: Այսօր ՄԱԷ-ն իրենից հզոր և զարգացած պետություն է ներկայացնում:
5. Բրունեյ
Նորվեգիայի նման Բրունեյը նույնպես կարող է հպարտանալ բնակչության կյանքի լավ պայմաններով, սոցիալական խավի ֆինանսական ապահովվածությամբ և բնական ռեսուրսների մեծ պաշարով: Նավթից ստացված եկամուտները կազմում են ընդհանուր ՀՆԱ-ի 90%-ը:
4. Նորվեգիա
Նորվեգիան ևս ունի նավթի մեծ պաշարներ: Սակայն այս երկիրը նաև առանձնանում է իր քաղաքացիների նկատմամբ տարվող սոցիալ-քաղաքականությամբ և քաղաքացիների աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ, որը պակաս կարևոր չէ ընդհանուր եկամուտների աճի համար, որը տարեկան մեկ շնչի համար կազմում է 51.959 դոլար:
3. Սինգապուր
Սինգապուրը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է զարգանում, թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ կրթության: Անընդհատ զարգացող տեխնոլոգիաները, կառավարության` երկրի բնակչության կրթվածության մակարդակի բարձրացման քաղաքականությունը նպաստում են երկրի զարգացվածությանը: Տարեկան մեկ շնչին հասնող միջին եկամուտը կազմում է 56.498 դոլար: Սինգապուրը զբաղեցնում է 2013թ.-ի ամենահարուստ երկրների 3-րդ հորիզոնականը:
2. Լյուքսեմբուրգ
Թվում է, թե փոքրաթիվ բնակչություն ունեցող փոքր երկիր է, սակայն ամենահարուստ երկրների տասնյակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, և տարեկան մեկ շնչին հասնող եկամուտն այստեղ հասնում է 85.432-87.541 դոլարի:
1. Քաթար
Եվ այսպես առաջին հորիզոնականում է գտնվում գեղեցիկ և ճոխ Քաթարը: Այստեղ բնակչությունը գրեթե չգիտի, թե ինչ է նշանակում գործազրկությունը: Երկիրը գտնվում է Ասիայի հարավարևմտյան հատվածում: Մայրաքաղաքը Դոհան է: Քաթարը 3-րդն է բնական գազի պաշարների քանակով, իսկ դրա արտահանման ոլորտում` 6-րդ տեղում: Նավթամթերքի արտահանման քանակով այն 21-րդն է: Տարեկան մեկ շնչին հասնող եկամուտն այստեղ կազմում է 88.222 դոլար: