
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի Մերձամուրյան շրջանում ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են հայտնվել 17 բնակավայր։ Վնասվել է ավելի քան 627 տուն, որտեղ բնակվում է 795 մարդ, այդ թվում նաև 200 երեխա։
Ինչպես տեղեկացնում է Russian Today–ը՝ ավելի քան 1700 մարդ տարհանվել է։ Աղետից առավել տուժել են Զեի գետի մոտ գտնվող բնակավայրերը։ Վլադիմիրովկա գյուղի հիվանդանոցի հիվանդները և աշխատակիցները տարհանվել են օգոստոսի 7–ի երեկոյան։
Միևնույն ժամանակ շշուկներ են տարածվել ՀԷԿ–ի ամբարտակի վրա առաջացած ճաքի մասին, սակայն տեղական իշխանությունները հերքել են այդ լուրը։
Վտանգավոր է համարվում 750 սմ ջրի բարձրությունը, իսկ այդ ցուցանիշին մնում է ընդամենը 11 սմ. ԱԻՆ–ը զգուշացնում է, որ ջրի մակարդակը գնալով բարձրանում է։
Շրջանում աշխատում են ավելի քան 6500 փրկարար և հազարավոր տեխնիկա։
Ամուրյան շրջանում վիճակը վատթարացել է երկու շաբաթ առաջ, երբ հորդառատ անձրևներից բարձրացել է գետերի ջրի մակարդակները։