Մթերքներ, որ օգնում են հաղթահարել սթրեսը և հանգստանալDoctors.am-ը գրում է.

Հանգստանալու և նյարդերը թուլացնելու համար անպայման չէ հակադեպրեսանտներ ընդունել: Ընդամենը բավական է ճիշտ սնվել և վերջ: 

Սթրեսային մթերքներ. ինչպե՞ս են դրանք աշխատում

Որոշ մթերքներ (օրինակ՝ մի ափսե վարսակի տաք շիլա) օգնում են հաղթահարել սթրեսը՝  բարձրացնելով սերոտոնինի մակարդակը: Որոշ մթերքներ էլ իջեցնում են սթրես-հորմոնների (օրինակ՝ կորտիզոլ, ադրենալին) մակարդակը: Առողջ սնունդը մեզ կարող է ազատել սթրեսից՝ պաշտպանելով իմունային համակարգը կամ իջեցնելով զարկերակային ճնշումը: 

Բարդ ածխաջրեր

Ածխաջրերը խթանում են սերոտոնինի արտադրությունը, իսկ բարդ ածխաջրերը համարվում են սերոտոնին մատակարարողներ, քանի որ դրանք դանդաղ են յուրացվում: Այդ պատճառով ավելի լավ է նախաճաշին ուտել հացահատիկավոր մթերքներ, օրինակ՝ հաց, վարսակի շիլա, վարսակի փաթիլներ: Դրանց շնորհիվ դուք ձեզ ամբողջ օրն ավելի լավ կզգաք, քանի որ բարդ ածխաջրերը կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ:

Պարզ ածխաջրեր

Սննդաբանները սովորաբար խորհուրդ չեն տալիս հրապուրվել պարզ ածխաջրերով (կոնֆետներ, գազավորված քաղցր ըմպելիքներ): Չնայած նրան, որ պարզ ածխաջրերն արագ են յուրացվում, և արդյունքում առաջանում է սերոտոնինի արտադրություն, սակայն դրանց ազդեցությունն արագ էլ անցնում է: Բացի այդ, պարզ ածխաջրերը փչացնում են կազմվածքը: 

Նարինջ

Նարինջը հարուստ է C վիտամինով, որը կարգավորում է սթրես-հորմոնների մակարդակը՝ միևնույն ժամանակ ամրացնելով իմունային համակարգը:

Սպանախ

Գիտնականները նշում են, որ սպանախը շատ մագնեզիում է պարունակում, իսկ մագնեզիումի անբավարարությունը կարող է գլխացավեր ու գերհոգնածություն առաջացնել: Եթե դուք սպանախ չեք սիրում, ապա կարող եք փորձել մագնեզիումով հարուստ ցանկացած այլ թարմ կանաչեղեն, սոյայի հատիկներ կամ սաղմոնի ֆիլե:

Ձուկ

Սթրեսը հաղթահարելու համար պետք է շատ ձուկ օգտագործել: Օրինակ՝ թունան և սաղմոնը պարունակում են օմեգա-3 ճարպաթթուններ, որոնք արգելափակում են սթրես-հորմոնների արտադրությունը և պաշտպանում են մեզ դեպրեսիայից, ինչպես նաև սիրտանոթային հիվանդություններից: Խորհուրդ է տրվում օրական գոնե 100 գր ձուկ օգտագործել:

Սև թեյ


Սև թեյը կօգնի ավելի արագ դուրս գալ սթրեսային իրավիճակներից: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ օրական 4 բաժակ թեյ ըմպող մարդիկ իրենց ավելի հանգիստ են զգում օրվա ընթացքում, քան նրանք, ովքեր մեկ այլ ըմպելիք են նախընտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել