Խոտածածկ տարածքներ են այրվելPanarmenian.net-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում նախօրեին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Երևանի Ավանի Դուրյան թաղամասում այրվել է 2 հա տարածք, Դավիթաշեն վարչական շրջան 4-րդ թաղամասում` 500 քմ, Գյուրջյան փողոցում` 200 քմ, Երևանյան լճի մոտակայքում` 500 քմ, Շիրակի փողոցում` է 3000 քմ խոտածածկ տարածք և երկաթգծի փայտակոճ`10 հատ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` 300 քմ, Եղվարդ քաղաքում` 2 հա, Շիրակի մարզի Աշոցք քաղաքում` 1 տ պահեստավորված անասնակեր:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել