Ինչո՞ւ է տհաճ հոտ գալիս մարմնից և ինչպես պայքարել դրա դեմDoctors.am-ը գրում է.

Մարդիկ սկսում են ինտենսիվորեն քրտնել դեռահասության տարիքից, երբ արյան մեջ բարձրանում է սեռական հորմոնների` անդրոգենների մակարդակը, երեխաների մոտ այս երևույթը բացակայում է: 

Քրտնարտադրությունն անհրաժեշտ է օրգանիզմին մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար: Քրտինքը հոտ չունի, սակայն հանդիսանում է լավ միջավայր մանրէների բազմացման համար, որոնք էլ դառնում են հոտի առաջացման պատճառ: 

Ինչո՞ւ են քրտնում ոտքերը

Մանրէները հատկապես սիրում են դժվար հասանելի վայրերը, որտեղ իրենց լավ են զգում: Այդպիսի վայրեր են` մարմնի ծալքերը, սեռական օրգանները և վերջույթները:  Ոտքերից կարող է տհաճ հոտ գալ նաև կոշիկի յուրահատուկ հոտի պատճառով, ինչը կարելի է չեզոքացնել հատուկ նյութերի օգնությամբ: Բացի այդ, աշխատեք ընտրել բնական, ներծծող նյութերից պատրաստված գուլպաներ: 

Ինչպե՞ս պայքարել տհաճ հոտի դեմ

Իհարկե, տհաճ հոտի դեմ պայքարի առաջին և ամենակարևոր նախապայմանը ողջ մարմնի հիգիենան է: Հաճախ լողանք ընդունեք:  

Դեզոդորանտը և անտիպերսպերանտը միևնույն բաները չեն: Դեզոդորանտները քողարկում են տհաճ հոտը, իսկ անտիպերսպերանտները անմիջականորեն ազդում են քրտնագեղձերի վրա` նվազեցնելով քրտնարտադրությունը: Այդ պատճառով օգտագործեք հենց անտիպերսպերանտներ: 

Չոր պահեք թևատակերը, քանզի մանրէները բազմանում են տաք և խոնավ պայմաններում: 

Ջրածնի պերօքսիդի ջրային լուծույթն ունի մանրէասպան հատկություն: 3%-ոց լուծույթի մեկ թեյի գդալը ավելացրեք մեկ բաժակ ջրին և ստացված լուծույթով լվացեք մարմնի այն մասերը, որտեղ քրտնարտադրությունը բարձր է: 

Հաճախ լվացեք ձեր աշխատանքային շորերն ու սպորտային համազգեստը:

Փոխեք ձեր սննադակարգը: Որոշ հոտավետ մթերքներ (սոխ, սխտոր, կարրի պղպեղ) կարող են արտազատվել մարմնի միջոցով`էլ ավելի ծանրացնելով տհաճ հոտը:

Եթե ձեզ մոտ առկա է ավելորդ քրտնարտադրություն, դիմեք բժշկի` դա կարող է լինել այլ հիվանդությունների հետևանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել