«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ ՀՀ-ում գործող լաբորատորիաներն այս պահին չեն կարող բենզապիրեն ցուցանիշով փորձարկում կատարել, քանի որ համապատասխան սարքավորում չկա։ Կլինի օգոստոսի 20-ից հետո։ Պատճառն այն է, որ լաբորատորիաները մինչ այս առիթ և պատվեր չեն ունեցել՝ ստուգելու բենզապիրենի ցուցանիշը, հետևաբար սննդամթերքի անվտանգության ծառայությունն էլ շահագրգռված չի եղել այս հարցում։ Հիմա, քանի որ պատվեր կա, այս պատճառով էլ լաբորատորիաների տնօրենները փորձում են ձեռք բերել այդ ցուցանիշը ստուգող սարքը»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել