«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ բենզալցակայանների տեղադրման և շահագործման հետ կապված որևէ նորմատիվ ակտ, օրենք, կանոնակարգ մեզանում գոյություն չունի։ Առայսօր առաջնորդվում են սովետական օրենսդրությամբ և համառորեն չեն ընդունում նորը՝ ժամանակակիցը։ Պատճառը փնտրեք բենզալցակայանների սեփականատերերի ցանկում։

Տարիներ առաջ մի քանի փորձ է արվել՝ օրենքի նախագիծ մշակելու, բայց դրանք բոլորը կառավարությունը չի հաստատել, և դրանք ԱԺ չեն հասել։ Բանն այն է, որ Երևանի քադաքապետարանը տարիներ շարունակ բենզալցակայանների կամ բնակելի շենքերի թույլտվություններ է տվել անթույլատրելի վայրերում՝ միմյանցից ոչ թույլատրելի հեռավորությամբ։ Նման վիճակ է,օրինակ, Հերացի փողոցի վրա, Կոմիտասում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել