
«Հրապարակ»-ը գրում է.
«Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ալեքսանդր Հակոբյանի առողջական վիճակը, ըստ լուրերի, վերջին շրջանում բավականին ծանր է։ Համաքաղաքացիների խոսքերով, նա բնակիչների ընդունելություն չի անում, գործերով գրեթե չի զբաղվում։
Մասիսում լուրեր են պտտվում, որ պետք է պատրաստվել քաղաքապետի արտահերթ ընտրության։ Մեր զանգին քաղաքապետ Ալեքսանդր Հակոբյանը դժկամությամբ արձագանքեց. «Ես առողջական խնդիրներ ունեմ ու չեմ ցանկանում առայժմ հարցազրույց տամ»։ Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ պատրաստվում եք հրաժարական տալ։ «Ոչ, այդ լուրերը տարածողներին ես ավելի շուտ կհուղարկավորեմ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել