Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, իբրև թե Հայաստանը ձեռք է բերել միջուկային զենքի ստեղծման համար նախատեսված տարբեր նյութեր: Չէի խոսի այս մասին, եթե չլիներ մեկ հանգամանք, այն է` այդ մասին գրում են ազիների պաշտոնական լրատվամիջոցները: Երկար մտածեցի, թե ինչի համար է ադրբեջանցիներին պետք տարածել նման տեղեկատվություն և եկա հնարավոր երկու տարբերակների
1. Ադրբեջանն այնքան է սեփական ժողովրդին ասել, թե իրենք ուր որ է ծնկի կբերեն հայերին, և այնքան հսկայական գումարներ է ծախսել զենքի գնման վրա, որ կամ պետք է պատերազմ սկսի, կամ պետք է ինչ-որ կերպ համոզի ժողովրդին, թե ինչու չի անում դա: Պատերազմ չհայտարարելու առիթ կարող է լինել այն, որ Իլհամը համոզի իր քաղաքացիներին, իբր թե հայերն ատոմային ռումբ ունեն, և մինչև նրանք էլ չունենան, հաղթել հայերին չեն կարող: 
2. Քիչ հավանական է, բայց նման տեղեկություններ տարածելով Ադրբեջանը կարող է միջուկային զենքի ստեղծման կամ ձեռքբերման հայտ ներկայացնել և որպես հիմնավորում բերել այն, որ իբրև Հայաստանն ու Իրանը ունեն նման զենք, և երկուսն էլ իր թշնամի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել