
1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նախկին սիրեկանների հետ սեռական հարաբերություններ ունենալը կարող է օգտակար լինել: Նման եզրահանգման են եկել Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականները, հաղորդում է Daily Mail-ը:
Մարդիկ, ովքեր չեն խուսափել նախկին սիրեկանների հետ սեքսից, խոստովանել են, որ նման հանդիպումներն իրենց օգնել են նվազեցնել սթրեսը, որը տարել են բաժանման պատճառով:
Հոգեբանները կարծում են, որ ամուսնալուծված կամ զուգընկերոջից բաժանված մարդիկ տառապում են որոշ մանրուքների անբավարարվածությունից, իսկ նախկին զուգընկերոջ հետ սեքսը նրանց օգնում է ձեռք բերել անվտանգության զգացողություն և, որպես հետևանք, բավարարվածություն:
Պետք է նշել նաև, որ կանայք ավելի հաճախ են «հետ նայում» և սեռական կապի մեջ մտնում նախկին սիրեկանների հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_204899.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել