
1in.am-ը գրում է.
64-ամյա Ջերալդո Ռամոսը երբեք բաց չի թողել ալկոհոլային խմիչքներ օգտագործելու հնարավորությունը: Մի քանի օր առաջ չափից շատ ոգելից խմիչք օգտագործելուց հետո նա քնել է, իսկ երբ արթնացել է, հասկացել է, որ իր առնանդամը բացակայում է: Տուժածը պնդում է, որ կասկած անգամ չունի՝ երբ և ինչպես է դա տեղի ունեցել:
Վիրավոր իսպանացուն հիվանդանոց է հասցրել շտապօգնության ավտոմեքենան: Նա ոչ մի կերպ չի կարողացել հիշել, թե ինչ է տեղի ուենցել:
Ոստիկանները, հասկանալով, որ այս հարցում Ջերալդոն չի կարող իրենց օգնել, դիմել են նրա հարևաններին: Հարևանուհին էլ պատմել է, որ հարբած վիճակում Ջերալդոյի վրա հարձակվել է շունը, որն էլ պոկել է նրա առնանդամը:
Daily Mail-ը հաղորդում է, որ շունն այդպես էլ չի գտնվել:
Ռամոսն ինքն առանձնապես չի հավատում այդ վարկածին, սակայն այլ տարբերակների բացակայության պատճառով ստիպված է համակերպվել դրա հետ:
Լուսանկարները՝ այստեղ