Հայրենական արտադրության դրական կողմերից մեկն էլ հարկային ճիշտ քաղաքականություն է, որից տուրքերի միջոցով ձևավորվում է ՀՀ բյուջեյի մի մասը: Հիմա չգիտես ինչու Միքայել Վարդանյանի կողմից ղեկավարվող Գրանդ Քենդի հայ-կանադական ՍՊԸ-ն անցել է ստվերային քաղաքականության հարկային դաշտում... ՊԵԿ-ի պարզաբանումը շատ տեղին էր , որը առնչվում է նաև ԱՐ հեռուստաընկերության եթերով հնչող սխալ մեկնաբանություններին "Եթե հեռուստաընկերությանը կամ նրա գործունեությունը ուղղորդող տնտեսվարող սուբյեկտներին մտահոգել է պիտակավորումը կիրառելու պահանջը, որի բեռը, ի դեպ, կրում է պետությունը, ապա միանգամայն հասկանալի է նրանց դիմադրությունը շարունակելու առանց փաստաթղթերի ստվերում աշխատելու և դրանով իսկ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ անհավասար մրցակցային դաշտ ձևավորելու հարցում:

Նման պայմաններում, իհարկե, հարկային բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնք վերջին տարիներին արժանացել են բարձր գնահատականի այդ թվում երկրի քաղաքական ղեկավարության կողմից, նման անառողջ տնտեսվարող սուբյեկտների պատկերացմամբ կարող են լինել զուտ հայտարարություններ և դատապարտված լինել ձախողման:

Սակայն պետք է գիտակցել, որ ադրբեջանական կամ թուրքական հայրենասիրությամբ սեփական երկրի բարեփոխումները սեփական շահերի տեսանկյունից փնովելը, ստվերային շրջանառություններից հարկեր չվճարելով հայրենի բանակի զարգացումը զսպելը կամ սեփական հեռուստաընկերությունը բիզնես շահերի համար օգտագործելը սկզբունքորեն անընդունելի է:
Ինչ վերաբերում է հեռուստաընկերության կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալին հասցված վիրավորանքին, ապա այն կքննարկվի դատական կարգով»:
Ավելացնեմ , որ նույն Գրանդ Քենդին էս քայլերով վնաս է հասցրել փոքր ու միջին բիզնեսին ու ՊԵԿ-ի բոլոր գործողությունները տեղին են ու ճշգրիտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել