Aysor.am-ը գրում է.

Լարվածություն, բացասական մտքեր առաջացնող ամեն ինչը կարող է գլխացավի և նույնիսկ միգրենի պատճառ դառնալ:
Գլխացավը կարելի է բուժել մի շարք մթերքների օգնությամբ, որոնցից առավել օգտակարները հետևյալներն են.

1. Խորոված կարտոֆիլը կեղևով ուտելը կարող է ազատել գլխացավից: Հատկապես, եթե գլխացավի առաջացման պատճառը ալկոհոլն է: Ակոհոլը միզամուղ ազդեցություն ունի, բերում է օրգանիզմի ջրազրկման և կալիումի դեֆիցիտի, որն էլ առաջացնում է գլխացավ:

2. Ձմերուկի հյութը կարևոր վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք կարևոր են գլխացավի կանխարգելման համար: Օրգանիզմի ջրազրկումը համարվում է գլխացավերի առաջացման հիմանական պատճառը, հետևաբար պետք է նման դեպքերում մեծացնել շատ հեղուկ պարունակող մթերքների օգագործումը:

3. Գլխացավից ազատվել կօգնի մեկ բաժակ սուրճը, սակայն այս միջոցը չարաշահել խորհուրդ չի տրվում, քանի որ սուրճը ևս օրգանիզմը ջրազրկող հատկություն ունի:

4. Ցորենի թեփ պարունակող չորահացը գլխացավի դեմ պայքարող հաջորդ մթերքն է: Օրգանիզմում ածխաջրերի դեֆիցիտը նվազեցնում է գլիկոգեների քանակը, որոնք կարևոր են մտավոր գործունեության համար:

5. Նուշի մեջ պարունակող մագնիումը պաշտպանում է օրգանիզմը գլխացավի նոպաներից և թուլացնում է արյունատար անոթները: Մագնիումի հումք են նաև բանանը, ավոկադոն, նուշը, լոբազգիները, արևածաղկի սերմը:

Նշենք, որ շոգ եղանակին գլուխըհաճախ է ցավում: Ջերմաստիճանի յուրաքանչյուր 5 աստիճան բարձրացումից 7,5 տոկոսով ավելանում է գլխացավի հավանականությունը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել