10-ամյա տղան փրկել է եղբորն ու տատիկին՝ շնորհիվ Mario Kart խաղի (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Կոլորադո նահանգի բնակիչ 10-ամյա տղան իր 4 տարեկան եղբորն ու ծնողների տատիկներից մեկին փրկել է ճանապարհատրանսպորտային վթարից: Եվ դա շնորհիվ հմտությունների, որոնք նա ձեռք էր բերել Mario Kart ավտոարշավային խաղի միջոցով: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Տղան նրանց հետ ընթանում էր խիտ երթևեկությամբ մայրուղով, երբ տարեց կինը, ով վարել է մեքենան, ուշագանց է եղել: Գիֆինը փորձել է նրան ուշքի բերել: Մեքենան ընթանում էր 60 մղոն/ժամ արագությամբ և առանց կառավարման ուղղակի դուրս կթռչեր հանդիպակաց գոտի, ինչը տխուր հետևանքներ կունենար:

Երեխան իրեն չի կորցրել և ղեկը ձեռքն է վերցրել: Արդյունքում ուղևորներից ոչ ոք չի տուժել: 

Տղան պատմել է, որ իրեն մեքենա վարելու հարցում օգնել է Mario Kart-ը, որը շատ է սիրում խաղալ: Իրեն լավ է զգում նաև հերոսի տատիկը, որը դժվար թե այսուհետ մեքենայի ղեկին նստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել