
Ladynews.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են վազքի օգտակարությանը վերաբերող նոր փաստեր: Պարզվում է, որ այն ոչ միայն նպաստում է ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելուն, այլև խթան է կյանքի առավել դրական ընկալուներ ունենալուն:
Ստենդֆորդի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որում ներգրավված են եղել 900-ից ավելի անձիք: Կամավորներին բաժանել են երկու խմբի վազքով զբաղվողների և այլ ոչ այդքան ակտիվ սպորտաձևով զբաղվողների: Հետաքրքիր է, որ հետազոտությանը մասնակցել են 50 տարեկանից բարձր կանայք և տղամարդիկ: 19 տարի տևած հետազոտությունից հետո, 70-ամյա վազորդների շարքերը նոսրացել է 15 տոկոսով, իսկ մյուս խմբինը 35 տոկոսով: Ինչպես նշում է փորձի անցկացման գլխավոր պատասխանատու Ջեյմս Ֆրայսը, վազքը առողջ կենսակերպի մասն է կազմում և լավ «դեղամիջոց» է սթրեսի դեմ: Մասնագետի խոսքով վազքը ոչ միայն կազատի Ձեզ ավելորդ քաշից և անքնությունից, այլ նաև կկանխի սրտանոթային հիվանդությունների առաջացումը, քաղցկեղը, մի շարք այլ հիվանդություններ: