Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»։
Դրանով, ըստ էության, Փաշինյանը պնդել է, որ հակամարտությունը սկսվել է մոտ 30 տարի առաջ (նույնը ասում են Պուտինն ու Ալիևը)։
Այս հակամարտությունը, սակայն, սկսվել է առնվազն 1920-ականներին` հայաբնակ Շուշիում հայերի ջարդերով և Ղարաբաղը Ադրբեջանին փոխանցելու Կրեմլի որոշմամբ։
Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ կոնտեքստում էր վարչապետը խոսում Շուշիի բնակչության էթնիկ կազմվածքի մասին, բայց չի կարելի պետության ղեկավարի մակարդակով անուղակիորեն հաստատել այն մանիպուլյացիան, որն ասում են Պուտինն ու Ալիևը։
Հ.Գ. Պապուս ընտանիքն այդ ջարդերի պատճառով բերդաքաղաքից փախած (հրաշքով փրկված) բազմաթիվ հայերից էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/danioanis/posts/10223181524543512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել