Առաջին արդյունաբերական հեղափոխությունը փոխեց աշխարհը XVIII դարում։ Այն թույլ տվեց ձեռքի աշխատանքից անցում կատարել մեքենայականին։ Երկրորդ հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ի հայտ եկավ էլեկտրականությունը։ Իսկ երրորդ տեխնիկական շրջադարձը կատարեցին գադջեթները, ինտերնետն ու համակարգիչները։

Այսօր ռոբոտները մարդկանց փոխարեն կատարում են մի շարք աշխատանքներ։ Նրանք առաքանիներ են տեղափոխում, հաղորդակցվում են ինտերնետ-օգտատերերի և հաճախորդների հետ։ Պարզ է, որ մարդիկ անգործ չեն մնա, քանի որ ի հայտ են գալիս նոր ու էմոցիոնալ ունակություններ պահանջող աշխատատեսակներ։ Սակայն թե ինչպիսին կլինեն դրանք, դեռևս հայտնի չէ։

Եթե 20-րդ դարի սկզբին մարդուն հարցնեին՝ ի՞նչ է նշանակում խաղերի մասնագետ, SEO-մասնագետ, scrum-մենեջեր կամ քոփիրայթեր, ապա նա պարզապես պատասխանել չէր կարողանալու։ Այսօր այս մասնագիտությունները համարվում են ամենատարածվածները։

Իհարկե, կան նաև մասնագիտություններ, որոնցում ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել մարդկանց։ Նման մասնագիտությունների թվին են դասվում գրողի, բանաստեղծի, նկարչի, երաժշտի աշխատանքները, այսինքն՝ նրանք, որոնք պահանջում են էմոցիա և ստեղծարարություն։ Մասնագիտությունների ևս մեկ կատեգորիա գոյություն ունի, որը գրավել ռոբոտները չեն կարողանա. դա գիտնականի մասնագիտությունն է։ Սարքավորումների ռոբոտիզացումը կարող է մի շարք ալգորիթմներ հորինել և հետևել դրանց, սակայն գիտությանն անհրաժեշտ են զգացմունքներ, ուղղորդված փիլիսոփայություն և երևակայություն։ Հենց դրա համար էլ աշխարհին շարունակելու են անհրաժեշտ լինել ինժեներներ ու այլ գիտնականներ։

Ռոբոտները կարողանում են ավտոմատիզացնել և արագացնել տեխնիկական մի շարք գործընթացներ, հետևաբար մարդիկ շուտով ստիպված չեն լինի կանգնել սարքավորումների, ագրեգատների և վառարանների առջև։ Սակայն յուրաքանչյուր ռոբոտի «հետևում» կանգնած կլինի ՏՏ մասնագետ։ Հենց այս ոլորտում էլ աստիճանաբար ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել