Բայց իրոք վերջն են էլի մերոնք: Էս վճարովի կայանատեղիների տարբերակը իրոք հանճարեղ ա էլի՝ իր պրիմիտիվությամբ ու նագլիությամբ: Նենց չի, որ մենք սովոր չենք, որ մեր իշխանությունները նագլիություններ են անում: Մենք դրան ինտենսիվորեն վարժվում ենք դեռ 91-ի սեպտեմբերի 22-ից, բայց դե մեկ ա, էս մեկը գլուխգործոց էր:
Ասենք հանճարեղ ա էլի, արածդ կարմիր գիծ քաշելն ու կամեռա տնգցնելը լինի ու էլ ՈՉ ՄԻ ծառայություն, ու դու դրա համար փող գանձես մարդկանցից: Դա էլ հերիք չի, էդ փողը գանձես հանրային տարածք հանդիսացող վայրերից, նենց, ոնց որ իրանց պապն ա սարքել...
Առաջարկս դեռ ուժի մեջ ա, հիմիկվանից ասեք` երբվանի՞ց ենք գլխահարկ տալու, որ մենք՝ գյավուրներս, որպես կանոն ձեզ պես անաստված չենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել