Aysor.am-ը գրում է.

Մոտակա ժամանակներս չինական ընտանիքներին կթույլատրեն ունենալ 2-րդ երեխան և չվճարել դրա համար մեծ տուգանքներ:

Dni.ru-ի փոխանցմամբ, առողջապահության և երեխաների ծնունդների պլանավորման կոմիտեի մամլո խոսնակ Մաո Կունանը հայտարարել է, որ ընտանիքների պլանավորման առումով Չինաստանը դեռևս երկար ժամանակ պետք է հավատարիմ մնա նախկին ուղենիշին:

Նրա խոսքերով, երկրում դեռևս պահպանվում է բարդ էկոլոգիական իրավիճակ, կան խնդիրներ գերբնակեցման և ռեսուրսների սակավության հետ:

Կունանը սակայն ընդգծել է, որ կոմիտեն այժմ քննարկում է 2-րդ երեխան ունենալու թույլտվություն տալու օրինագիծը:

Ըստ նրա, իրենք այդ նպատակով իրականացնելու են սոցհարցումներ` բնակչության կարծիքը իմանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել