Սոլյարին ցերեկային արևից էլ վտանգավոր էDoctors.am-ը գրում է.

Գիտնականները վաղուց են խոսում սոլյարիների վնասակարության մասին: Այժմ նրանք հաշվարկել են, թե որքան վտանգավոր է այն: Նույնիսկ ամերիկացի բժիշկները փորձել են արգելել դեռահասներին այցելել սոլյարիներ:

Պարզվում է՝ սոլյարի հաճախող մարդու մոտ մաշկային քաղցկեղով հիվանդանալու վտանգը կրկնակի մեծ է, քան միաժամանակ Միջերկրականի ափերին կեսօրվա արևի տակ անցկացնող մարդկանց մոտ: Դանդի համալսարանի փորձագետները՝ ի դեմս պրոֆեսոր Հարի Մոուզլիի, ստուգել են ուլտրամանուշակագույն ճառագայթների մակարդակը 400 սոլյարիներում: 10-ից  9-ում ցուցանիշները գերազանցել են  եվրոպական անվտանգության ստանդարտները:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իզուր չէ համեմատել սոլյարին ծխախոտի հետ՝ քաղցկեղ առաջացնելու վտանգավորության տեսանկյունից: Վերջին 30 տարիների ընթացքում մաշկային քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 4 անգամ աճել են: Սա ամենաբարձր ցուցանիշն է ուռուցքաբանական հիվանդությունների շարքում:

Ի դեպ, սոլյարի հաճախող 35-ից ցածր տարիքի անձանց մոտ մելանոմի առաջացման հավանականությունը հասնում է 87%-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել