Ո՞ր դեպքերում է առաջանում գլխացավDoctors.am-ը գրում է.

Թերապևտներին և նյարդաբաններին ամենահաճախը դիմում են գլխացավի բողոքով: Միաժամանակ գլխացավը այնքան էլ լուրջ չի ընդունվում: Այդպիսի երկրորդական ցավերի ժամանակ ընդունված է ցավազրկող դեղ ընդունել և խնդիրը համարել լուծված: Բժշկի դիմում ենք միայն այն ժամանակ, երբ ցավերն անտանելի են դառնում կամ էլ նոպաները հաճախակի բնույթ են կրում:

Գլխացավի պատճառները բազմաթիվ են՝ երակային ճնշման տատանումները, բորբոքումները,  ուղեղի վնասվածքները և ուռուցքները, նևրալգիան, վեգետատիվ դիսֆունկցիան, արևային և ջերմային հարվածը, թունավորումը և այլն: Որոշ հիվանդություններ, օրինակ՝ միգրենը,ուղեկցվում են  ուժեղ գլխացավերով:  

Այսպիսով, ո՞ր դեպքերում է առաջանում գլխացավ, և ինչպիսի՞նն է այն լինում:

Զարկերակային հիպոտոնիան ուղեկցվում է երկկողմանի նվացող ցավով: Այն սկսվում է հիմնականում առավոտյան ժամերին և զգացվում քունքերի շրջանում: Այս ցավն անցնում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, կոֆեին պարունակող խմիչքներ (սուրճ, թեյ) օգտագործելու դեպքում:  

Հակառակ տարածված կարծիքին՝  հիպերտոնիան հազվադեպ է գլխացավ առաջացնում, եթե ճնշումը ստանդարտ բարձր է: Սակայն եթե ճնշումը կտրուկ է բարձրանում, մարդը զգում է ցավ և ճնշվածություն ծոծրակի շրջանում, զարկեր քիմքերում և այլն: Նման վիճակին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ այն կարող է հանգեցնել հիպերտոնիկ կրիզի, սա էլ, իր հերթին, կաթվածի և միոկարդի ինֆարկտի:

Գլխացավը հանդիսանում է միգրենի (ուղեղի անոթային խանգարում) հիմնական դրսևորումը: Միգրենով ամենաշատը տառապում են կանայք: Առաջին նոպաները ի հայտ են գալիս 10-30 տարեկան հասակում:  

Հիստամինային գլխացավն ի հայտ է գալիս պարբերական կարճ (15ր-2ժ) նոպաներով: Դրանք սովորաբար ուժեղանում են ուշ գիշերը և վաղ առավոտյան: Ցավը սկսվում է անսպասելիորեն  և շատ սուր  է լինում: Նոպաներ կարող են լինել ամեն օր՝ մի քանի շաբաթների ընթացքում, հետո անհետանալ տարիներով: 

Եթե գլխացավ է սկսվում դողէրոցքի հետ միաժամանակ, դա կարող է հուշել մենինգիտի (ուղեղի թաղանթային բորբոքում) մասին:  Միևնույն ժամանակ ի հայտ են գալիս մենինգիտի այլ դրսևորումներ՝ կզակով կրծքավանդակին դիպչելու անհնարինություն, գիտակցության խանգարումներ և այլն:

Գլխացավի պատճառներն ամենաշատը պետք է փնտրել գանգի խոռոչում: Օրինակ, պարանոցային օստեոխոնդրոզը, սպոնդիլոարտրիտը, ռադիկուլիտը և այլ հիվանդություններ ուղեկցվում են գլխացավով: Քիմքային և ճակատային հատվածում ցավերը պայմանավորված են լինում հայմորիտով կամ ճակատաբորբով (ֆրոնտիտ):

Կա ևս մեկ գլխացավի տեսակ՝ տոկսիկ (թունավոր): Այն ձեռք է բերվում զանազան քիմիկատներից թունավորվելու դեպքում կամ ընդունած դեղորայքի կողմնակի ազդեցության հետևանքով: Ամենահաճախ հանդիպող տոկսիկ գլխացավի տեսակ է հանրությանը հայտնի խումհարը (похмелье): Այս պարագայում գլխացավ է առաջացնում քացախային ալդեհիդը՝ էթիլ սպիրտի քայքայումից առաջացած թունավոր նյութը:  

Այսպիսով,գլխացավը կանխելու համար անհրաժեշտ է անոթները վարժեցնել չափավոր ֆիզիկական վարժություններով, հաճախ լինել մաքուր օդում, չչարաշահել ալկոհոլն ու դեղորայքը: Իսկ ծայրահեղ դեպքում՝ պարզապես այցելել բուժող բժշկին և հետևել նրա խորհուրդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել