
1in.am-ը գրում է.
Օգոստոսի 6-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_204387.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել