
1in.am-ը գրում է.
Փորձնական կոտլետները պատրաստել է ավագ խոհարար Ռիչարդ Մակհոուանը: Արյան բջիջների բացակայության պատճառով գորշ միսը տապակելիս նա օգտագործել է ճակնդեղի հյութ և քրքում՝ մսին բնական գույն հաղորդելու համար: Դրանից հետո համբուրգերը պատրաստվել է ավանդական եղանակով:
«Ես կարծում էի, որ այն ավելի փափուկ կլինի»,- ասել է գիտնական Հանի Ռուտցլերը: Իսկ խոհարարության քննադատ Ջոշ Շոնվալդը հայտարարել է, որ «մթերքը նման է մսին», սակայն անհամ է, հատկապես առանց լցոնի:
Հիշեցնենք, որ աշխարհում առաջին անգամ «փորձանոթի» միս ստեղծել են Մասթրիհթի համալսարանի գիտնականները՝ մարդաբան Մարկ Փոստի գլխավորությամբ: Իսկ առաջին համբուրգերի համար Google-ի համահիմնադիրը 300 հազար դոլար ներդրում է կատարել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_204386.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել