
Lragir.am-ը գրում է.
Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը օգոստոսի 5-ին բարձր ջերմությամբ տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ախտորոշել են արևահարություն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովանոց տեղադրել:
Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա: Այսօր առավոտյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությմաբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/86464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել