
Panarmenian.net-ը գրում է.
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 9-րդ անգամ անընդմեջ Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի: 2012 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի հուլիսը նա վաստակել է 29 մլն դոլլար:
2-րդ տեղում աշխարհի առաջին ռակետ Սերենա Վիլյամսն է 20,5 մլն դոլլարով, իսկ եռյակը եզրափակում է չինավի թենիսիստուհի Նա Լին: Նա վաստակել է 18,2 մլն դոլլար:
Ինչպես նշում է Forbes-ը, մարզուհիների եկամուտները զգալիորեն զիջում են ամենաթանկ վարձատրվող մարզիկներին: Թայգեր Վուդսն, օրինակ, մեկ տարում աշխատել է 78 մլն դոլլար:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167548/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել