Tert.am-ը գրում է.

Կանադական Քեմփբելթոն քաղաքում կենդանիների խանութից փախած պիթոնը երկու երեխայի է խեղդել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Ոստիկանության նախնական տվյալներով՝ օձը դուրս է եկել երկհարկանի տան առաջին հարկում գտնվող վանդակից, սողալով մտել է օդափոխման համակարգ, այնուհետ մտել է երկրորդ հարկում գտնվող բնակարանն ու խեղդել քնած եղբայրներին՝ 5 և 7 տարեկան:

Ինչպես նշում է Associated Press-ը՝ երեխաները տանտիրոջ տղայի ընկերներն էին: Վերջինս քնած է եղել հարևան սենյակում և չի վնասվել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վնասազերծել է օձին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել