1in.am-ը գրում է.

Մարտ ամսին դերասանուհի, հայաստանյան մամուլի առաջին պոռնոսկանդալի գլխավոր դերակատար Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանը դիմել էր Վճռաբեկ դատարան` դատավճիռը բեկանելու պահանջով, սակայն դատարանը չի ընդունել պահանջը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը: Վերջինս ասաց, որ իրենց այլ տարբերակ չի մնում, քան դիմել ՄԻ Եվրադատարան: Նրա փոխանցմամբ՝ բողոքն արդեն պատրաստ է, շուտով տեղ կհասնի: 

«Այս երկրի մեջ ոչինչ չենք կարող անել, պետք է հասնել ՄԻ Եվրադատարան, դրա համար էլ Վճռաբեկը չընդունեց վճիռը: Իսկ Եվրադատարանը դիտարկում է մարդու իրավունքների խախտումները, իսկ մենք դրանից գիտե՞ք ինչքան ունենք` գործի 70 % տոկոսը: Կարեն Արայանի իրավունքները խախտված են իրենց խարդախություններով: Մասնագետներն են աշխատում, ամեն ինչ էլ հայտնաբերված է, ամեն ինչն էլ տեղ կհասնի: Հույս ունեմ, որ շատ շուտով ամեն ինչ կպարզաբանվի: Մենք վիճարկում ենք այն, որ գործը վարել են այնպես, ինչպես ցանկացել են, երկրորդն էլ` փաստ չունեն։ Իսկ առանց փաստերի մարդ դատել հնարավո՞ր է, ազատությունից զրկել հնարավո՞ր է: Ինչպե՞ս կարող է նման բան պատահել, թեև Հայաստանի նման երկրում նման բան կարող է լինել: Դե, եթե այստեղ կարող է լինել, մենք էլ կդիմենք այլ տեղ: Միայն Անժելայի դիրքորոշման վրա են հիմնվել, իրենց համար Անժելան սրբություն էր: Ով օգտագործել է նրան, կայացրել է այդ որոշումը: Պետք է անեին՝ արել են, ճար չունեին չանելու: Եթե ես իմանայի անունը, թե ով է նրա թիկունքում, կասեի այդ խղճուկի անունը: Այդ գործում չկա որևէ փաստ, կա միայն պոռնիկ, որը կարողանում է իր արհեստով առաջ գնալ: Էլ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու այդ նկարները տարածել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա իր կյանքից նեղացած, բախտից նեղացած ամուսինն է ցանկացել վրեժ լուծել, կամ արել է ինքն անձամբ՝ Անժելան, որովհետև դատավարության ժամանակ պարզեցին սայթերը։ Կամ՝ ինքն է Կարենին «վառելու» համար արել։ Բայց, բացի Կարենից, էլի տղամարդիկ կային, տարբեր տղամարդիկ են այդ նկարներում: Ինչ-որ մեկն էլ երևի չինովնիկ կլիներ: Կարենն այն տղամա՞րդն է, անգամ ծիծաղելի է ասել, որ իրեն «տկլոր» ցուցադրեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել