Lragir.am-ը գրում է.

Այսօր Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հիշատակի արարողություն է անցկացվել քաղաքի միջուկային ռմբակոծության 68-ամյակի կապակցությամբ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիրոսիմայում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է. «Ճապոնիան իր միջազգային գործընկերների հետ հասնելու է ողջ աշխարհում միջուկային զենքի ոչնչացմանը: Ճապոնիան աշխարհի միակ երկիրն է, որը միջուկային հարձակման է ենթարկվել: Մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում եւ այդ պատճառով շարունակելու ենք պայքարել, որ այլեւս միջուկային զենքի չլինի»:

Արարողությանը մասնակցել են ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նախագահ Վուկ Երեմիչը, ավելի քան 70 երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, այդ թվում, ԱՄՆ դեսպան Ջոն Ռուսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել