Մարզվել պետք է՝ դեռևս չնախաճաշածDoctors.am-ը գրում է.

Եթե մարդն առավոտյան կատարի ֆիզիկական վարժություններ դեռևս չնախաճաշած, ապա կկորցնի 20%-ով ավելի ճարպ, քան նույնքան ժամանակ կեսօրին մարզվելիս: Այս կարծիքին են Միացյալ Թագավորությունների Նորթումբրի համալսարանի գիտնականները:  

Գլխավոր փորձագետ Էմմա Սթիվենսոնը և նրա օգնական Հավիեր Գոնսալեսը իրենց հետազոտության մեջ են ներառել 12 ֆիզիկապես ակտիվ տղամարդկանց և խնդրել նրանց առավոտյան 10-ին մարզվել վազքուղու վրա` նախաճաշից հետո կամ քաղցած ստամոքսով:  

Վարժություններից հետո մասնակիցներին տվել են ուժերը վերականգնող շոկոլադե կոկտեյլ: Քիչ ավելի ուշ՝ ճաշին, մասնակիցները կերել են պաստա, ընդ որում պետք է ուտեին այնքան, մինչև  չզգային գերհագեցվածություն: Դա թույլ է տվել գիտնականներին համեմատել ֆիզիկական վարժությունների ժամանակ ծախսված էներգիան ճաշի ընթացքում ձեռք բերված էներգիայի հետ:  

Արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր մարզվել են առավոտյան, օրվա ընթացքում չեն օգտագործել լրացուցիչ կալորիա և ճաշելիս չեն զգացել ախորժակի սրացում:  Այլ կարպ ասած՝ օրգանիզմը չի փորձել վերականգնել առավոտյան ծախսված էներգիան:  Քաղցած ստամոքսով մարզվողները կորցրել են 20%-ով ավելի կալորիա՝ ի տարբերություն նրանց, ովքեր վարժություններ են կատարել արդեն նախաճաշած:    

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ ճարպերից ազատվելու ամենալավ միջոցը առավոտյան մարզվելն է՝ դեռևս չնախաճաշած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել