Սիրելի նախկին ամուսին,
Կներես «նախկին» բառի համար, բայց գրում եմ, որպիսզի քեզ տեղյակ պահեմ, որ հեռանում եմ քեզանից: Զանգահարեց քո հիմնարկի պետն ու ասաց, որ դու հեռացել ես աշխատանքից, ու այսօր քո աշխատանքային վերջին օրն էր: Ես միշտ լավ եմ վերաբերվել քեզ, հարգել եմ ու սիրել, բայց վերջին շաբաթը ինձ հանեց հունից: Երբ երկու շաբաթ առաջ եկար աշխատանքից, դու չնկատեցիր, որ կտրել եմ մազերս, եղունգներս ներկել ուրիշ գույնով: Չնկատեցիր, որ պատրաստել էի քո սիրած ճաշը՝ սոուս խոզի մսով, արագ կերար մի կերպ ու գնացիր ֆուտբոլ նայելու, որից հետո անմիջապես քնելու: Չնկատեցիր նաև նոր կրծկալս, նոր ներքնաշորս, որ գնել էի հենց այդ օրվա համար: Դու առաջվա նման չես ասում, որ սիրում ես ինձ, չես «մոտենում» ինձ, որից ես եզրակացրեցի, որ քո կյանքում հայտնվել է մեկ ՈՒՐԻՇԸ:
Հ.Գ. Չփնտրես ինձ, ես և քո հորեղբոր տղան հեռանում ենք քաղաքից` ապրելու մեր լավագույն տարիները: Եղիր երջանիկ: Քո նախկին կին՝ Ամալյա:

Կարդացեք նաև «Նախկին ամուսնու նամակը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել