Բարև, սիրելիս !
Կներես «սիրելիս» բառի համար, ավտոմատ ստացվեց:
Կարդալով քո նամակը` ուրախությունից թռչկոտեցի` մտածելով, որ այսօր իմ կյանքի ամենալավ օրերից մեկն է:
Այո՛, ճիշտ ես, վերջին երկու շաբաթվա ընթացքում ես ավելի համոզվեցի, որ դու չես փոխվել մեր համատեղ ամուսնության 7 տարիների ընթացքում:
Այո՛, ես նայում եմ ֆուտբոլ, չնայած բացարձակապես չեմ սիրում այդ խաղը, ուղղակի, որ քեզ չպատասխանեմ ու ինձ հանգիստ թողնես:
Այն օրը ես նկատեցի, որ կտրել ես և՛ մազերդ, և՛ եղունգներդ, ուղղակի մայրս միշտ սովորեցրել է, որ չասեմ ոչինչ, եթե ասելու լավ բան չկա:
Այդ օրը դու շատ էիր նմանվել տղամարդու:
Երբ ինձ համար պատրաստել էիր իմ ՍԻՐԱԾ ճաշը, երևի խառնել էիր հորեղբորս տղայի հետ, քանի որ ես արդեն 10 տարի է` խոզի միս չեմ ուտում:
Երբ ես տեսա, որ կրծկալիդ վրա մնացել էր գնապիտակը՝ 3800 դրամի, հիշեցի, որ հորեղբորս տղան դրանից մեկ օր առաջ ինձնից պարտք էր վերցրել 5000 դրամ:
Ես առաջվա նման սիրում էի քեզ և հույս ունեի, որ միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները:
Ես այդ օրը «Ընտանեկան լոտո»-ով շահել էի 9000000 դրամ (էլ ինչո՞ւ պետք է աշխատեմ) և գնել էի շուրջերկրյա ճանապարհորդության երկու տոմս իմ և քո համար, բայց եկա տուն և տեսա, որ չկաս, գնացել էիր արդեն:
Ցանկանում եմ քեզ երջանկություն:
Երբ քո՝ ինձ գրածդ նամակը ցույց տվեցի իմ փաստաբանին, ասաց, որ դա շատ լավ է, ես քեզ տալու, դու էլ ինձնից իրավաբանորեն պահանջելու ոչինչ չունես:
Պահպանիր քեզ, սիրելիս:

Հ.Գ.
Չգիտեմ, չեմ հիշում` քեզ ասել եմ, թե ոչ, բայց կրկնեմ, որ հորեղբորս տղան դեռ փոքրուց կանանց նկատմամբ ԱՆՏԱՐԲԵՐ է:
Հուսով եմ, որ պրոբլեմներ չես ստեղծի, քանի որ նա կրծկալն ու…գնել է իր համար:
Քո երջանիկ, ՆԱԽԿԻՆ ամուսին Կարեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել