
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արդեն 3 ամիս է, ինչ Հայաստանի կենսաթոշակառուները ժամանակին չեն ստանում իրենց հասանելիք գումարը: Անվերջ ինչ-որ ցուցակների անճշտության խնդիրներ են առաջանում: Մարդիկ բացահայտում են, որ իրենք չկան ցուցակներում և ձեռնունայն տուն են գնում:
Մարդկանց այս մտահոգության մասին «Ժողովուրդ» օրաթերթը, ուրբաթ՝ օգոստոսի 2-ին հարց է ուղղել ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. Ե՞րբ է կարգավորվելութոշակառուների ցուցակների հարցը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է.
«Օգոստոսին թոշակների վճարման հարցում խնդիրներ չեն առաջանա: Նախորդ ամիսներին ծագած խնդիրները, երբ մի քանի հարյուր թոշակառուներ դուրս էին մնացել տեղեկատվական ցանկերից, չեն կրկնվի, քանի որ տեղեկատվական բազաների ճշտումն ավարտվել է»:
Եվ ի՞նչ: Կրկին թոշակառուները կանգնեցին փաստի առաջ: Երեկ «Հայփոստ» ՓԲԸ-ի երևանյան մի քանի բաժանմունքներում լարված իրավիճակ էր: Մարդիկ բղավում էին, պահանջում իրենց գումարները, սակայն անօգուտ, ցուցակները չկային: