
«Առավոտ» օրաթերթը գրում է.
Ներկայացնում ենք թերթի խմբագրականը մասնակի կրճատմամբ.
«Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը։ Ոչ մի կոռումպացված պաշտոնյա կամ պատգամավոր չի ասում, որ ինքը գողանում է՝ լավագույն դեպքում կընդունի, որ իր զոքանչի հորեղբոր որդին «բիզնեսներ ունի»։ Մեկն էլ առավել օրիգինալ է գտնվել՝ ասելով, որ իր հարստությունը կուտակել է այն ժամանսսկ, երբ պրոֆեսիոնալ մարզիկ էր. երևի Մայքլ Թայսոնն է եղել կամ Մարիա Շարապովան՝ մենք էլ չենք նկատել։ Ոչ մի կուսակցական քարոզիչ չի խոստովանի, որ զբաղված է քարոզչությամբ՝ նա իրեն, բնականաբար, արդարության մարտիկ է համարում։
Ճիշտ նույն ձևով ոչ միայն Հայաստանում, այլև որևէ այլ երկրում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում քաղբանտարկյալ կա։ Ավելին ասեք՝ այսօր կոմունիստ վետերաններ կան, որանք վստահ են, որ Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել և տարվել են «Գուլագ» այն պատճառով, որ զբաղված էին հակապետական գործունեությամբ և լրտեսությամբ։
Այդ ժամանակները, բարեբախտաբար, անցել են։ Հուսով եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին և դրանից հետո, նույնպես այլևս չի կրկնվի։ Բայց «ռեցիդիվները» շարունակվում են, և Տիգրան Առաբելյանի ու նրա ընկերների գործը հենց այդպիսի «ռեցիդիվ» է։ Տղաները «աքլորացել» էին ոստիկանների հետ շփումներում։ Այլ պարագայում նրանց կտանեին քաղմաս, արձանագրություն կկազմեին և ազատ կարձակեին՝ 50.000 դրամով տուգանելով։ Բայց հարուցվեց քրեական գործ, իսկ «անկախ» դատարանը սարսափելի պատիժներ է նշանակել։ Պատմառն այն է, որ այդ տղաներն ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ են։ Խոսքը, հետևաբսսր, քաղաքական գործի մասին է, այսինքն՝ իշխանությունները, այդ երեխաներին ոչ համաչափ ձևով հետապնդելով, ցանկանում են ինչ-որ բան հասկացնել տվյալ կուսակցությանը, ընդդիմությանը՝ ընդհանրապես, և ինչու չէ՝ նաև բոլոր քաղաքացիներին։
Որևէ հարցով բողոքող քաղաքացիների և ոստիկանության բախումներն անխուսափելի են և հետագայում էլ, ցավոք, անպայման կլինեն։ Պարզապես քաղաքակիրթ երկրներում ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ (մասնավորապես, իրենց հերթին չեն աքլորսսնում՝ քաղաբացիների հետ շփվելիս), բայց ամենակարևորը՝ հնարավոր բախումից հետո նախաքննության մարմինը, իսկ այնուհետև դատարանը ոստիկանների ցուցմունքները հալած յուղի տեղ չի ընդունում, իսկ մյուս կողմինը՝ չի արհամարհում։ Հայաստանում առայժմ մենք հակառակի ականատեսն ենք»։