
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն բավական թանկ է նստում ՀՀ պետական բյուջեի վրա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սմիրնովի և ՌԴ ԱԱԽՔ Ն. Պատրուշևի գլխավորած երեք պատվիրակությունների՝ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ կատարած այցերը, ինչպես փաստում են «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ բյուջեի վրա նստել են ընդհանուր հաշվով 17 մլն 868 դրամ կամ մոտ 43,5 հազար դոլար։ Վարչապետի որոշմամբ՝ՀՀ պետբյուջեից արդեն այդքան գումար դուրս է գրվել։
Նշենք, որ ամենաշատ գումար ծախսվել է Ն. Բորդյուժայի այցի ժամանակ՝ 14,6 մլն դրամ։ Նկատենք, սակայն, որ այդ 3 պատվիրակություններից ոչ մեկի այցը որևէ կարևորագույն նշանակություն չի ունեցել Հայաստանի համար, այլ եղել է «պրոտոկոլային»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: