
Shamshyan.com-ը գրում է.
Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Սասուն Տոնոյանը վարելով Lexus մակնիշի 96 АТ 096 համարանիշի ավտոմեքենան Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կառուցված բետոնե ջրատար հատվածին և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Ս. Տոնոյանը ու ուղևոր 17-ամյա Պավել Վարտիկյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ տեսուչ Գերասիմ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-08-06-car-accident-in-Turkey.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել