
Cosmo.am-ը գրում է.
Դիմահարդարման այս մեթոդներն ուղղակի պարտադիր են տարվա ամենաշոգ ամսվա ընթացքում: Դրանց շնորհիվ քո make-up-ը միշտ կայուն կլինի և չի «հոսի» նույնիսկ կիզիչ արևի առկայությամբ:
Մասնագետ`
Աստղային դիմահարդար Մոլլի Ռոնքել
Նախապատրաստում
Դեմքդ մաքրիր յուղազերծող տոնիկով, այնուհետև անփայլ արևապաշտպան քսուք քսիր:
Քեյթ Բոսվորթին հայտնի է միշտ թարմ տեսք ունենալու գաղտնիքը
1. Մի փոքր հիմնաքսուք քսիր քթիդ հատվածին՝ ներառյալ աչքերի ստորին և այտերի վերին հատվածները:
2. Սպունգի միջոցով հիմնաքսուքը տարածիր դեպի դեմքի եզրերը: Դա հնարավորություն կտա կայուն և նուրբ ծածկույթ ստանալ նույնիսկ ճակատի և դնչիկի հատվածում, որոնք առավել հակված են քրտնարտադրության:
3. Կարմրաներկը շրջանաձև տարածիր այտերիդ, սպասիր 10 վայրկյան, ապա անձեռոցիկով մեղմ հպումներ անելով` վերացրու ավելորդությունները:
4. Բարձրացրու կոպդ, ապա վրձնի օգնությամբ քսուք-ստվերաներկ տարածիր:
5. Ձգիր կոպդ և թարթիչների վերին հատվածում աչքի սուրմա քսիր (սուրման չի թափվի, քանի որ թարթիչները չեն քրտնում): Այնուհետև ջրակայուն տուշ քսիր:
Խորհուրդ: Եթե ցանկանում ես շրթներկդ երկար պահպանի գույնը, շրթներկ քսելուց հետո յուղը կլանող մի թուղթ հպիր շուրթերիդ:
Քո կայուն դիմահարդարման պարտադիր պարագաները
Խոնավություն... այրող արև... նույնիսկ ամենակրքոտ զուգընկերը չի կարող փչացնել դիմահարդարման այս կայուն տրիոն: