Ինչքա՜ն կուզենայի, որ այս նյութը կարդային բոլոր նրանք, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր, ի սեր Հայաստանյայց Սուրբ եկեղեցու, նրա անաղարտության ու մաքրության՝ մտահոգություններ են հայտնում, խոսում եկեղեցում տեղ գտած անառողջ ու անընդունելի բարքերի մասին... Ինչ-որ գրչակներ, ինքնահաստատվելու կրքով տառապողներ, կամ էլ, հավանաբար, եկեղեցու որոշ սպասավորների կողմից կաշառվող դեմքեր աղմուկ են բարձրացնում, անցնում անբարո հարձակումների, կեղտ ու ցեխ շպրտում մտահոգություն ունեցողների դեմ: Ես անձամբ նմանների գրածներին նայում եմ հեգնանքով, քմծիծաղով, խղճում դրանց, քանզի դրանք մինչև օրս չեն հասկացել այն պարզ ճշմարտությունը, որ եկեղեցին նրա սպասավորները չեն լոկ, դպիրից մինչև կաթողիկոսը չեն միայն, այլ բոլորս ենք: Եկեղեցին ժողովուրդն է, ազգն է, հավատացյալ այն ամբողջությունն է, որը ձևավորում է պատկերացումը եկեղեցու մասին: Ուրեմն, եթե անկեղծ մտահոգությամբ ենք ապրում, եթե չենք ուզում տեսնել մեր եկեղեցին աղարտված, լցված շահամոլ, արծաթասեր, սեփական ամբիցիաներով ապրող սպասավորներով, ապա դա ճշմարիտ կեցվածք ու պահվածք է, հստակ դիրքորոշում է: Բոլոր նրանք, ովքեր հարձակվում են ճշմարիտ խոսքի ու մտահոգությունների վրա, մեր եկեղեցու ամենամեծ թշնամիներն են: Եթե հիմա էլ՝ այս գրությունից ու հղումից հետո, որոշ կայքերով ինչ-որ արմ.հակ-եր ու էլի ծպտյալ ,,եկեղեցասերներ,, հերթական վայնասունը բարձրացնեն ու անցնեն ինձ վիրավորելուն, ընդամենը մի բան կասեմ. եկեղեցին, իսկապես, Նուրհան Սրբազանի բառերով ասած, գարշապարեր լիզողների կարիք չունի...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել