
Aravot.am-ը գրում է.
Օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետեւ հավելում է. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»: Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաեւ, թե տարիներ անց համոզվել է,որ Վեհափառ հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: Հոգեւորականը նաեւ մտահոգություն է հայտնում, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն եւ զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների:
Նյութն ամբողջությամբ` այստեղ