1in.am-ը գրում է.
Մարդու օրգանիզմում հավաքված, նրա սոցիալ-տնտեսական կարգավիճակից կախված տարբեր քիմիական միացություններին նվիրված ուսումնասիրությունը հրապարակվել է Environmental International ամսագրի էջերում: Ինչպես նշում է The Telegraph-ը, օրինակ, ցածր կենսամակարդակ ունեցող մարդկանց օրգանիզմում ավելի շատ են ծխելու հետևանքով առաջացած քիմիական միացությունները:
Իսկ ահա լավ կյանքի մասին է վկայում օրգանիզմում բենզոֆենոն-3-ի առկայությունը, որը պարունակվում է արևապաշտպան քսուքների մեջ: Ունևոր մարդկանց արյան մեջ մեծ է նաև սնդիկի և մկնդեղի պարունակությունը, որը ձկան և ծովամթերքների առատ օգտագործման մասին է խոսում:
Հիմնականում այս միացությունները մարդու օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով:
Արյան մեջ մկնդեղի, սնդիկի, տալիումի, պերֆտորոկտանյան թթվի առկայությունը, ուսումնասիրողների կարծիքով, խոսում է լավ եկամուտների մասին: Իսկ ահա ծանր մետաղները վկայում են ֆինանսական դժվարությունների մասին: