
Operativ.am-ը գրում է.
Հիմնականում գոյություն ունի երկու հակադիր կարծիք նման զույգերի կենսունակության հարցում. ոմանք պնդում են, որ ոչինչ այնքան չի միացնում ու մտերմացնում իրար, որքան ընդհանուր աշխատանքը, մյուսներն էլ հավաստիացնում են, թե չկա ավելի վատ բան, քան ամբողջ օրն անընդմեջ կողակցին տեսնելը, ինչի արդյունքում երկուսից ոչ ոք չի ունենում իր «ներքին, տարածքը», որը չբացահայտված գաղտնիք կմնա մյուսի համար:
Ցանկալի է արդյոք, որ ամուսիններն ունենան նույն մասնագիտությունը: Բնականաբար, երբ խոսքը համատեղ գյուղատնտեսության, փոքր բիզնեսի կամ սեփական խորտկարանի մասին է, աշխատանքը կատարվում է միասին, և դա գրեթե անխուսափելի է, սակայն կան ավելի բարդ մասնագիտություններ… Կցանկանա արդյոք գրողը, բժիշկը, պետական ծառայողը, ինժեները, կինոռեժիսորը կամ լրագրողը, որ իր կինը լինի նաև իր աշխատակիցը կամ օգնականը…
Նայում եք իրար, թե նույն ուղղությամբ:
Ըստ մասնագետների շատ կարևոր է այս դեպքում հստակ տարբերակել իրավիճակը խոսքը միևնույն մասնագիտության, համատեղ աշխատանքի, թե համատեղ բիզնեսի մասին է: Օրինակ ամուսինը դատապաշտպան է, կինն էլ է դատապաշտպան, նրանք ունեն նույն մասնագիտությունը… սա մեկ հարց է: Նրանք աշխատում են միասին սա մեկ այլ հարց: Ամուսինը ղեկավար է, կինը նրա ենթական, սա երրորդ իրավիճակ: Երբ համատեղ գործ են վարում, սա էլ յուրահատուկ խնդիրներ է ենթադրում: Լառոշֆուկոն հրաշալի է ասել «Սերն այն չէ, երբ զուգընկերները նայում են իրար, այլ այն, երբ նայում են միևնույն ուղղությամբ»: Եվ եթե զուգընկերները, թե տանը, թե աշխատավայրում, թե ամուսնական անկողնում «միայն իրար են նայում» ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս ձանձրույթն ու միապաղաղությունը: Իսկ եթե նրանց կապում է մեկ ընդհանուր գործ, որում ներգրավված են երկուսն էլ, և կարողանում են նայել մեկ ուղղությամբ, ապա ամուսինները հայտնվում են բոլորովին այլ իրավիճակում: Նրանք վերածվում են ընդհանուր աշխատանք իրականացնող գործընկերների, ինչի արդյունքում կարող են ճանաչել իրար նոր տեսանկյուններից: Եվ դա, նույնիսկ, կարող է նպաստել հարաբերությունների թարմացմանը թե անկողնում, թե տանն ընդհանրապես:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ