1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ը ներկայացրել է 2012 թ. զբոսաշրջիկների վերաբերյալ իր զեկույցը: 

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ 2012 թ. ամենից շատ մարդ (83 միլիոն) Ֆրանսիա է այցելել: Ընդ որում, այս պետության բնակչությունը 66 միլիոն է կազմում: Տասնյակի մեջ են հայտնվել ԱՄՆ-ը Չինաստանը, Իսպանիան, Թուրքիան, Գերմանիան, Բրիտանիան, Մալայզիան և Ռուսաստանը: 

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Ֆրանսիայում միջինը 646 դոլար է ծախսում, որն ավելի քիչ է, քան առաջին տասնյակում հայտնված մյուս երկրներում ծախսվողը, բացառությամբ Ռուսաստանի: Դա շատ հեշտ է բացատրվում. զբոսաշրջիկների 83 %-ը Ֆրանսիա են գալիս եվրոպական այլ երկրներից, շատ կարճ ժամանակով և խնայում են իրենց գումարները: 

Ընդ որում, զեկույցում նշվում է, որ այս տվյալները ՄԱԿ-ը ստանում է ազգային վիճակագրական կենտրոններից, տուրիզմի նախարարություններից և կենտրոնական բանկերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել