
168.am-ը գրում է.
Սահմանամերձ Տավուշի մարզի որոշ համայնքներում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խոզերի անկում է նկատվում: Գյուղացիների մեջ տարածված խոսակցությունների համաձայն` մարզում կրկին գլուխ է բարձրացրել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը: 168.am-ի թղթակցի հետ զրույցում մարզի Վազաշեն գյուղի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ 160 և ավելի խոզ է սատկել, իսկ թե արդյո՞ք պատճառը հենց աֆրիկյան ժանտախտն է, ինչպես պնդում են գյուղացիները, գյուղապետը դժվարացավ ասել` նշելով, որ ինքը պաշտոնապես հիվանդության պատճառների մասին չի տեղեկացվել: Սահմանամերձ Վազաշենը պետական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ